Ավտոշուկան կգործի վրացական տարբերակով․ Մեքենան հնարավոեր կլինի տեղում մաքսազերծել, հաշվառել ու համարանիշ ստանալ![]() 8 սեպտեմբերի 2022 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման համար անհրաժեշտ չափանիշներ կսահմանվեն։ Գործադիրի նիստում որոշման նախագիծը ներկայացրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Նա ասել է, որ որպես հիմք է վերցվել վրացական տարբերակը, և այսուհետ ՀՀ ավտոշուկաներում ևս մեքենա գնելուց բացի, հնարավոր կլինի այն տեղում մաքսազերծել, հաշվառել ու համարանիշ ստանալ։ Սահմանվել է նաև ավտոշուկայի տարածքի չափը՝ 5 հա։ Շուկայում կգործեն նաև սննդի կետեր, ավտոկայանտեղիներ այցելուների համար։ Նախարարը նշել է, որ նախատեսվող փոփոխությունների շնորհիվ, Հայաստանի տարածքում տրանսպորտային միջոցների ձեռքբերման գործընթացն ավելի գրավիչ կդառնա ԵԱՏՄ և այլ պետությունների քաղաքացիների համար: Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |