Նվազագույն կենսաթոշակը` 31,600 դրամ. Դա թույլ կտա բոլորի թոշակը բարձրացնել խոստացված 3000 դրամով

Նվազագույն կենսաթոշակը` 31,600 դրամ. Դա թույլ կտա բոլորի  թոշակը բարձրացնել խոստացված 3000 դրամով

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ից նվազագույն թոշակի չափը սահմանվել է 31,600 դրամ, ինչը թույլ կտա ապահովել, որ բոլոր կենսաթոշակառուների թոշակը բարձրանա խոստացված 3000 դրամով։ Գործադիրի նիստում ներկայացնելով նախագիծը՝ այդ մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Գործող բանաձևով և օրենքով կենսաթոշակառուների որոշակի խումբ ավելի քիչ էր ստանում, քան 3000 դրամը, և որոշվեց բարձրացնել նաև նվազագույն կենսաթոշակի չափը՝ հասցնելով 31,600 դրամի։ Դա կերաշխավորի, որ բոլոր կենսաթոշակառուները սեպտեմբերի 1-ից մեր խոստացած 3000 դրամը ստանան»,-ասել է նա։

Սեպտեմբերին 3000 դրամից պակաս ստացածները գումարը կստանան հոկտեմբերի կենսաթոշակի հետ: Խոսքն այն մարդկանց մասին է, որոնց թոշակը բարձրացել էր 1900 կամ 2500 դրամով։

Նախագծի ընդունման արդյունքում 16, 600 կենսաթոշակառուի և 5186 զինկենսաթոշակառուի և մոտ 75,000 նպաստառուի համար սեպտեմբերի 1-ից կավելանան կենսաթոշակն ու նպաստները: Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 1-ից 97,000 շահառուի կենսաթոշակ ու նպաստ կբարձրանա։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---