ԱՀ նախագահը ողջունել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու որոշումը![]() 8 սեպտեմբերի 2022 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանըսեպտեմբերի 8-ին բարերար Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպմանը ողջունել է Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության ապահովման ու զարգացման գործում անմիջական մասնակցություն ունենալու որոշումը։ Նա հույս է հայտնել, որ այն օրինակ կծառայի աշխարհասփյուռ շատ հայերի համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հեռանկարները։ Հայտնի գործարար, հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանը, որը հայտարարել է ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու մասին, Forbes-ին տված հարցազրույցում ասել է, որ Արցախյան երկրորդ մեծ պատերազմից հետո կյանքն իր համար բաժանվել է երկու մասի՝ պատերազմից հետո և առաջ: Վարդանյանն ասել է նաև, որ կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, երբ ինքը ստիպված կլինի և ճիշտ կհամարի պետական պաշտոն զբաղեցնել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |