Դումանյան․ Շատ աշակերտներ ընտրել են ադրբեջաներենն ու թուրքերենը![]() 8 սեպտեմբերի 2022 - 13:48 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավագ դպրոցներում, որպես կամընտրական առարկա, շատ աշակերտներ ընտրել են ադրբեջաներենն ու թուրքերենը։ «44-օրյա պատերազմի ժամանակ տեսանք, թե ինչպես է հայերենին տիրապետում թշնամին։ Նրանց դպրոցներում ուսուցանել են հայերեն և հիմա էլ ուսուցանում են. բնականաբար, ոչ համատարած։ Մենք էլ ադրբեջաներենն ու թուրքերենն առաջարկել ենք որպես կամընտրական լեզու ավագ դպրոցում, իսկ վրացերենն ու պարսկերենը` նաև հիմանական դպրոցի աշակերտների համար։ Մեզ մոտ շատերն են ընտրել ադրբեջաներենն ու թուրքերենը»,–ասել է Դումանյանը, գրում է Sputnik Արմենիան։ Նրա խոսքով` երբ տնօրեններից մեկից հետաքրքրվել է, թե ինչու է այդքան շատ տարբերությունը, և բավական աշակերտներ են ընտրել հենց վերոհիշյալ 2 լեզուն, պատասխանել են, թե պատճառը նույնն է, ինչ Ադրբեջանի դեպքում (հավանաբար նկատի ունի` «թշնամու լեզուն պիտի իմանալ»)։ ԿԳՄՍՆ–ն հանրային քննարկման էր ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որի «Կրթական չափորոշիչների և ծրագրերի բարելավում» բաժնում նշվում է, որ ՀՀ դպրոցներում կուսուցանվեն «հարևան երկրների լեզուները» (պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, ադրբեջաներեն)։ Դումանյանն ավելի վաղ հայտնել էր, թե հարևան երկրների և լեզվին, և մշակույթին պետք է ծանոթ լինենք։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |