Դումանյան. ԵՊՀ շենքի հյուրանոց դառնալու մասին քննարկումը հիվանդ երևակայության արդյունք է![]() 8 սեպտեմբերի 2022 - 15:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, անդրադառնալով ԵՊՀ շենքի հետագա ճակատագրի միասին շրջանառվող լուրերին, ասել է, որ ԵՊՀ շենքի հյուրանոց դառնալու մասին քննարկումը որոշ մարդկանց հիվանդ երևակայության արդյունք է։ «Վստահ եղեք, Երևանի պետական համալսարանի շենքը կմնա ԵՊՀ շենք․․․Կմնա ԵՊՀ շենք. դասապրոցես կլինի, թե ինչ-որ ադմինիստրատիվ կորպուս կլինի... այլ քննարկում չի եղել, դա որոշ մարդկանց հիվանդ երևակայության արդյունք է եղել։ Նման բան ընդհանրապես լուրջ մարդկանցից չեմ լսել երբևէ», - ասել է նա՝ արձագանքելով դիտարկմանը, թե քննարկումներ կան, որ ԵՊՀ շենքը կարող է վերածվել հյուրանոցի, գրում է Aysor.am-ը։ Դումանյանը նշել է, որ ցանկացած ծախս, որը միտված է կրթության որակի բարձրացմանը, արդարացված է։ «Այո՛, ակադեմիական քաղաքի գաղափարն արդեն անցնում է գործնական փուլ, այո՛, քննարկվում են տարբերակներ եղած բուհերը ոչ թե միավորելու, այլ ստեղծելու նոր բուհեր՝ եղած բուհերի հենքով։ Դրանք չեն լինելու մեխանիկական միավորումներ, լինելու է հստակ բովանդակային մոտեցում։ Ես դրական եմ նայում գաղափարին», - ասել է նախարարը։ Նա նշել է, թե գաղափարի հիմքն է ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան բուհեր, ենթակառուցվածքներ, ինչը հնարավոր է իրագործել Աշտարակ քաղաքի այն տարածքում, որի մասին հայտարարվել է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության սեպտեմբերի 1-ի նիստում, անդրադառնալով բուհերի ընդունելության քննությունների «խայտառակ վիճակագրությանը», հայտարարել է, որ բարձրագույն կրթության ոլորտը բարեփոխումների կարիք ունի։ Նա ասել է, որ կառավարությունը կողմնորոշվել է ակադեմիական քաղաքի դիրքի հարցում. այն կկառուցվի Աշտարակ քաղաքում։ Նա ասել է, որ հարկավոր է բուհերի խոշորացման գնալ, որի արդյունքում կունենաք 8 պետական բուհ, որոնք էլ ժամանակի ընթացքում կտեղափոխվեն Աշտարակ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |