Another World. Երբ մեկ բեմում են Queen-ի Բրայան Մեյն ու տավուշցի փոքրիկների երգչախումբը![]() 8 սեպտեմբերի 2022 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում STARMUS փառատոնի շրջանակում կայացավ Another World («Ուրիշ աշխարհ») խորագրով համերգը` Queen-ի լեգենդար կիթառահար Բրայան Մեյի և անվանի երաժիշտների մասնակցությամբ: Երեկոյի ամենասպասված իրադարձություններից մեկը Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի ելույթն էր: Երգչախումբը ներկայացրեց անձամբ Բրայան Մեյը, ինչից էլ ավելի ոգևորված փոքրիկները խմբավար Մարիա Գալստյանի ղեկավարմամբ կատարեցին Queen-ի երգացանկի մի քանի հայտնի ստեղծագործություն` The Show Must Go On, We Will Rock You, Bohemian Rhapsody, Another One Bites The Dust` շարքը եզրափակելով We Are The Champions երգով և արժանանալով հանդիսատեսի հոտնկայս ծափահարություններին: Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի երևանյան ելույթը հնարավոր էր դարձել Ամերիաբանկի աջակցությամբ: Երեկոյի ընթացքում կատարումներով հանդես եկան նաև System of a Downխմբի մենակատար Սերժ Թանկյանը, «Նեմրա» հայկական ռոք խումբը և Գոռ Սուջյանը, Դերեկ Շերինյանը` Սայմըն Ֆիլիպսի, Ռիք Ֆիերաբրաչիի և Ռոն Թալ Բամբլֆութի հետ, անգլիացի երաժիշտ Գրեհեմ Գոուլդմանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |