Հունաստանի ԱԳՆ․ Էրդողանի հրապարակային հայտարարություններն անընդունելի են և վիրավորական հույն ժողովրդի համար![]() 8 սեպտեմբերի 2022 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը նամակներ է հղել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին՝ զգուշացնելով Թուրքիայի հետ լուրջ բախման վտանգի մասին։ Դենդիասն ուշադրություն է հրավիրում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «սադրիչ հայտարարությունների վերջին շարքին»՝ մեջբերելով, թե, իբր, Հունաստանը կղզիներ է զավթել Էգեյան ծովում, և Էրդողանի այն սպառնալիքը, թե «Հունաստանը բարձր գին է վճարելու», գրում է ՌԻԱ Նովոստին։ «Թուրքիայի նախագահի այս հրապարակային հայտարարություններն ինքնին խոսուն են՝ դրանք հրահրված չեն, անընդունելի են և վիրավորական Հունաստանի և հույն ժողովրդի համար։ Դրանց բացահայտ սպառնալից բնույթն ու տոնայնությունը առավել, քան ակնհայտորեն ցրում են բոլոր կասկածները դրանց նպատակի մասին և այն պնդումները, թե դրանք արվում են բացառապես ներքին լսարանի համար՝ առաջիկա ընտրությունների կապակցությամբ»,-ասվում է Դենդիասի նամակում։ Ըստ նրա, Էրդողանի «չափազանց ագրեսիվ հռետորաբանությանը» հաջորդեցին մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հոխորտանքները։ «Այդ հռետորաբանությունը զուգորդվում է իմ երկրի ինքնիշխանության դեպքերի կտրուկ աճի հետ Էգեյան ծովում և Միջերկրական ծովի հարավ-արևելքում»,-գրել է նա։ Նա նշել է, նաև, որ Թուրքիայի վարքագիծը Հունաստանի հանդեպ պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից։ Ավելի վաղ Հունաստանը հայտարարել էր, որ Թուրքիան ցանկանում է վերականգնել Օսմանյան կայսրությունը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |