Փոխնախարար․ Թանգարաններում տոմսերի էլհամակարգեր կներդրվեն, գները կարող են վերանայվել

Փոխնախարար․ Թանգարաններում տոմսերի էլհամակարգեր կներդրվեն, գները կարող են վերանայվել

PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հայտարարել է, որ ԿԳՄՍ նախարարությունը թանգարաններում էլեկրոտրանային տոմսային համակարգերի համար հայտարարել է մրցույթ, որն այժմ ընթանում է։

«Հույս ունենք կկարողանանք ունենալ միասնական համակարգ, որը կտա բազմաթիվ առավելություններ այցելուներին, ժամանակին համահունչ կքայլենք»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Նրա խոսքով, մրցույթը կտևի առնվազն 4 ամիս, այնուհետև հաղթող կազմակերպությանը կտրվի ժամկետ սարքավորումներ ձեռք բերելու համար։

«Նախատեսում ենք հաջորդ գարնանը գործընթացը սկսել։ Այսինքն՝ մյուս տուրիստական սեզոնի սկզբում արդեն կահավորված կլինեն մեր թանգարանները»,- ասել է փոխնախարարը։

Քոչարյանը նշել է, որ գնային քաղաքականությունը ևս կարող է վերանայվել, չնայած բացառում է մեծ տատանումները՝ «հաշվի առնելով մեր տնտեսությունը, գները մնան դրան համահունչ»։

Անդրադառնալով խնդրին, որ թանգարանային շատ ցուցանմուշներ վերականգնման կարիք ունեն, մինչդեռ Հայաստանում այնքան էլ շատ չեն վերականգնողները՝ Քոչարյանն ասել է, որ ունեն շատ լավ մասնագետներ, սակայն աշխատանքի գրավչությունը բարձրացնելու խնդիր կա։

«Վերականգնողների աշխատավարձն այնքան էլ բարձր չէ։ Պետք է ուղղություններ գտնենք՝ մարդկանց ավելի լավ վճարելու համար»,- ասել է նա։

Ասուլիսին ներկա Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ասաց, որ ժառանգության պահպանության ոլորտում դա ամենաքննարկվող հարցերից մեկն է։

«Նախարարության մակարդակով բազմաթիվ քննարկումներ կան, ընթանում են դրան։ Պահպանության ոլորտում մասնագիտական կարևոր հարցեր ունենք լուծելու։ Մեզ հասած պատմամշակութային ժառանգությունը շատ հարուստ է, պետք է կարողանանք լավ ռեսուրսներ դնել և ֆինանսավորման առումով, և մասնագիտական հմտությունների ձեռքբերման։ Այս բոլորը կապ ունեն նաև մասնագիտական կրթության հետ»,- ասել է Պողոսյանը։

Ընթերցեք նաև․ Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվի «Արենի-1» քարանձավի պեղումներից հայտնաբերված կաշվե ոտնամանը

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---