Իրանը տիրապետում է միջուկային էներգիայի արտադրության ամբողջական ցիկլին11 ապրիլի 2009 - 20:53 AMT PanARMENIAN.Net - Իրանը տիրապետում է միջուկային էներգիայի արտադրության ամբողջական ցիկլին: Այդ մասին ազգային հեռուստատեսությամբ հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը : Նրա խոսքերով, այժմ Իրանին հարկավոր է անցնել իր միջուկային ծրագրի զարգացման հաջորդ կետին: Խոսքը վերաբերում է ատոմային էլեկտրակայանների /ԱԷԿ/ շինարարությանն առանց օտարերկրյա պետությունների օգնության, հաղորդում է Associated Press -ը: Բուշերում ԱԷԿ-ի կառուցմամբ զբաղվում են ռուս մասնագետները: Այդ ռեակտորի շինարարությունը ծրագրվում է ավարտել 2009 կամ 2010 թթ.: Ապրիլի 9-ին Իրանում բացվել է Բուշերի ԱԷԿ-ի ռեակտորի համար միջուկային վառելիքի արտադրության գործարան: Այդ փաստը հարուցել է Արեւմուտքի մտահոգությունը: ԱՄՆ-ում եւ Արեւմտյան Եվրոպայում երկյուղ են կրում, որ իրանական միջուկային ծրագրի իրական նպատակը զանգվածային ոչնչացման զենքի ստեղծումն է: Ամերիկացիների կարծիքով, օգտագործված վառելիքը կարող է վերածվել պլուտոնի մարտագլխիկների պատրաստման համար: Ռուսաստանը հայտարարում է, որ պատրաստ է վերահսկել այդ գործընթացը: Հենց իրանական միջուկային սպառնալիքն է հիմնական առիթ հանդիսանում Արեւելյան Եվրոպայում ԱՄՆ Հակահրթիռային պաշտպանության համակարգի կառուցման համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |