Բոստոնում կանցկացվի հայկական ֆիլմերի փառատոն12 ապրիլի 2009 - 01:48 AMT PanARMENIAN.Net - Հայ դրամատիկ մշակույթի դաշինքը մտադիր է ամենամյա երկրորդ «Հայ կինոյի փառատոնն» անցկացնել Բոստոնի Գեղեցիկ արվեստների թանգարանում: Փառատոնի շրջանակներում մայիսի 1-3 տեղի կունենա հայ մշակույթին ու լեզվին նվիրված փաստագրական եւ գեղարվեստական ֆիլմերի ցուցադրություն: Փառատոնը կբացի Էրիկ Նազարյանի «Երկնագույն Ժամ» ֆիլմը, որը պատմում է այն մարդկանց կյանքի մասին, որոնց միավորում է կորստի ու հույսի զգացողությունը: Ցուցադրությունից հետո տեղի կունենա ֆիլմի քննարկումը ռեժիսորի մասնակցությամբ: Փառատոնի երկրորդ օրը նվիրված կլինի ֆրանսահայ ռեժիսորներ Սերժ Ավեդիքյանին, Լեւոն Մինասյանին ու Վարանդ Սուջյանին: Նույն օրը երեկոյան տեղի կունենա Աննա Մելիքյանի «Ջրահարսը» ֆիլմի ցուցադրությունը: Մայիսի 3-ին փառատոնի վերջին օրը կմեկնարկի 12 կարճամետրաժ երաժշտական ֆիլմերի ցուցադրությամբ, որոնք նվիրված են System of a Down հայտնի ռոք-խմբի պատանի լսարանին հասցեագրված քաղաքական քարոզչական գործունեությանը: Փառատոնը կփակվի համշենի բարբառով ստեղծված Օզկան Ալփերի «Աշունը» նոր ֆիլմի ցուցադրությամբ, որն ուղեկցվում է անգլերեն տիտրերով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |