Ավինյանը՝ փոխքաղաքապետ նշանակվելու մասին․ Հայտարարություն կլինի

Ավինյանը՝ փոխքաղաքապետ նշանակվելու մասին․ Հայտարարություն կլինի

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր՝ Երևանի փոխքաղաքապետ նշանակվելու լուրերին, հայտնել է, որ հայտարարություն կլինի, պատեհ առիթի ժամանակ էլ այդ մասին ինքը կխոսի:

Այն հարցադրմանը, թե շշուկներ կան, որ Երևանի քաղաքապետի ընտրություններին նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ևս մասնակցելու է, և արդյո՞ք նրան հակառակորդ համարում է՝ Ավինյանը պատասխանել է, որ քաղաքապետարանի հետ կապված ոչինչ չի ցանկանում մեկնաբանել, քանի դեռ որոշակի ֆորմալ գործընթացներ են ընթանում, գրում է «Հայկական ժամանակը»։

Ավելի վաղ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի ավագանու նիստում Ավինյանն ընտրվելու է Երևանի փոխքաղաքապետ: Սակայն, որ այս պահի դրությամբ ավագանու նիստի օրակարգում այդ մասին ոչինչ տեղադրված չէ: ‌

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---