Ռուբինյանը Ռիքերին է ներկայացրել ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա վիճակը![]() 10 սեպտեմբերի 2022 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Երևանում տեղի ունեցած հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը։ Ռուբինյանը անդրադարձել է այս առնչությամբ Հայաստանի դիրքորոշումներին: Ընդգծվել է հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրագործման կարևորությունը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը Երևանում տեղի ունեցած հանդիպմանը անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցերի, մտքեր փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շուրջ։ Բաքվում դժկամությամբ էր ընդունվել Ֆիլիպ Ռիքերի նշանակումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում։ Ադրբեջանը հայտարարել էր, թե նման քայլերը «չեն կարող նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |