ԱԺ նոր նստաշրջանը սկսվել է․ Ընդդիմությունը բոյկոտում է

ԱԺ նոր նստաշրջանը սկսվել է․ Ընդդիմությունը բոյկոտում է

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 12-ին մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է նստաշրջանի և սեպտեմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը:

Նիստին չեն մասնակցում ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները:

Որոշ օրինագծեր կքննարկվեն հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում:

Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն վերադառնա խորհրդարան։ «Հայաստան» խմբակցության հայտարարության մեջ ասվում էր, որ խմբակցությունը շարունակելու է ակտիվ գործունեություն իրականացնել ԱԺ-ից դուրս՝ երկրին սպառնացող վտանգների մասին հանրային լայն շրջանակներին իրազեկելու, քաղաքական գործընթացներում ուղղակի մասնակցություն ապահովելու, «Դիմադրության» շարժմանը նոր թափ հաղորդելու, ներքին ու արտաքին անվտանգային քաղաքական խնդիրները լուծելու նպատակով։

 Ուշագրավ
---