Ուկրաինայում նշվելու է Հայոց ցեղասպանության հիշատակի օրը

PanARMENIAN.Net - Ուկրաինայի գրեթե բլոր շրջանային կենտրոններում, ինչպես նաեւ այլ քաղաքներում, որտեղ կան խոշոր հայ համայնքներ, տեղի կունենան Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումներ:



Ծրագրված են դասախոսություններ եւ զանազան փորձագետների ելույթներ, Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրություն, երթեր եւ հիշատակի այլ միջոցառումներ:



Ուկրաինայի մայրաքաղաքում ծրագրվում է հայտնի հայ գործիչների մասնակցությամբ ավանդական մամլո ասուլիս, ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրություն եւ սգո պատարագ, հաղորդում է Analitika.at.ua-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---