Սասուն Միքայելյան․ ԵԿՄ-ում հայտարարվել է Համար 1՝ գումարտակները շարժվել և շարժվում են նշված վայրեր13 սեպտեմբերի 2022 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Երկրապահ կամավորականների միությունում հայտարարվել է Համար 1՝ գումարտակները շարժվել և շարժվում են նշված վայրեր։ Այդ մասին ասվում է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հայտարարության մեջ։ «Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներով, ականանետեր և ԱԹՍ-ներ կիրառելով ինտենսիվ հրետակոծում են հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Երկրապահ կամավորականների միությունում իմ հրամանով կեսգիշերն անց հայտարարվել է Համար 1: Արդեն իսկ ձևավորված ԵԿՄ գումարտակները շարժվել և շարունակում են շարժվել նշված վայրեր։ Կոչ եմ անում մեր հայրենակիցներին խուճապի չմատնվել, չտրվել սադրանքներին, մի կողմ թողնել քաղաքական ամբիցիաները, համախմբվել, մի բռունցք դառնալ, տեր կանգնել կյանքերի գնով ձեռք բերված մեր հողին, պետությանը, պետականությանը: Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին: Զորավիգ մեր երկրին: Աստված պահապան», - ասվում է հայտարարության մեջ։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Սեպտեմբերի 13-ի ժամը 08։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։ ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, բայց թիվը վերջնական չէ։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |