Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը մեկնարկել է Վանաձորում13 ապրիլի 2009 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Այսօր Վանաձորում մեկնարկել է Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը, որը տեղի կունենա ապրիլի 13-18-ը: Մասնակցում են 110 մարզիկներ Երեւանից, Շիրակից, Լոռիից, Արմավիրից, Կոտայքից, Տաուշից, Արագածոտնից եւ Վայոց Ձորից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են Հայաստանի բռնցքամարտի ասոցացիայի մամլո ծառայությունից: Առաջնության արդյունքներով Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը ձեւավորում է ազգային հավաքականի կազմ, իսկ ապրիլի12-ից մայիսի 17-ը 8 մարզիկներ կմասնակցեն չեխական Ուստի-նադ-Լաբեմ քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարին: Մեհրաբյանի խոսքերով Հայաստանի հավաքականի համար Չեխիայի մրցաշարը հերթական նախապատրաստական փուլը կհանդիսանա Միլանում օգոստոսի29-ից սեպտեմբերի 13-ը կայանալիք աշխարհի առաջնությանը: «Հույս ունեմ Ուստի-նադ-Լաբեմում մեր մարզիկներից յուրաքանչյուրը կանցկացնի թեկուզ 2-3 մենամարտ, քանի որ ես պլանավորում եմ աշխարհի առաջնությանը նրանց մենամարտերի թիվը հասցնել 15-ի: կարեւոր է, որ նրանք ունենան շատ մենամարտեր միջազգային փորձ ձեռք բերելու համար»,- նշել է Մեհրաբայնը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |