Ըստ Միրզոյանի՝ ՀԱՊԿ առաքելությունը կժամանի արդեն վաղը14 սեպտեմբերի 2022 - 17:36 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Ազգային Ժողովում, պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հարցին, կարծիք է հայտնել, որ ՀԱՊԿ առաքելությունը կժամանի արդեն վաղը, իսկ Հայաստանի դիմումը պատշաճ կարգով քննարկվել է։ «Պետք է ասել, որ Հայաստանի դիմումը պատշաճ կարգով քննարկվել է ՀԱՊԿ խորհրդում։ Նման նիստ ՀՀ–ի դիմումով դեռ չէր եղել», - հայտարարել է նախարարը։ Խաչատրյանը նաև հարց էր հղել, թե կոնկրետ որ հոդվածով է ՀՀ-ն դիմել ՀԱՊԿ-ին, սակայն Միրզոյանն այդ հարցին չի պատասխանել։ Անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին ադրբեջանական ագրեսիային՝ Միրզոյանն ասել է, որ այդ արձագանքը, մեծ մասամբ, հասցեական էր։ Նա հավելել է, սակայն, որ որոշ երկրների և կազմակերպությունների դեպքում ոչ այնքան հասցեական էր, բայց աշխատանքներն այս ուղղությամբ տարվում են: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ-ին 4-րդ հոդվածով։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Օրվա ընթացքում հակառակորդը շարունակել է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը սեպտեմբերի 14-ի դրությամբ 105 զոհ ունի։ Սեպտեմբերի 14-ի առավոտյան լարված իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին պահպանվում է։ ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին նախահարձակ գործողություններ է սկսել, մասնավորապես` Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղությամբ։ ադրբեջանցիները կիրառում են հրետանային միջոցներ, ականանետեր, իսկ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |