ԱԽ քարտուղար․ Հաջողվել է հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերել![]() 15 սեպտեմբերի 2022 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ հաջողվել է հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերել։ Այդ մասին նա ասել է Հանրային հեռուստաընկերության եթերում։ Նա նշել է, որ դրան հաջողվել է հասնել միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ։ Ախ քարտուղարը հույս է հայտնել, որ Ադրբեջանը կշարունակի պահպանել հրադադարը։ Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է։ Իսկ սեպտեմբերի 15-ի առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |