ՄԱԿ ԱԽ-ն կշարունակի քննարկել իրավիճակը ՀՀ և Ադրբեջանի սահմանին![]() 15 սեպտեմբերի 2022 - 12:21 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ Անվտանգության խորհուրդը (ԱԽ) սեպտեմբերի 15-ին կրկին կհավաքվի՝ քննարկելու իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որտեղ այն լրջորեն սրվել է, գրում է ՏԱՍՍ-ը։ Այդ մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 14-ին տարածված Անվտանգության խորհրդի աշխատանքային ծրագրից։ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կհավաքվի Հայաստանի հարցումով: Սեպտեմբերի 14-ին սահմանին տիրող իրավիճակն արդեն քննարկվել է Խորհրդի փակ խորհրդակցություններում։ Սեպտեմբերի 15-ի քննարկումները բաց ռեժիմով կանցնեն: ՄԱԿ Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 14-ի նիստից հետո հայտնի դարձավ, որ նիստում խոսվել է Հհ և Ադրբեջանի սահմանին կրակը դադարեցնելու անհրաժեշտության մասին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |