Ներքին Հանդում դիերի փոխանակման գնացած փրկարարներից մեկի հետ կապ հաստատել չի հաջողվել

Ներքին Հանդում դիերի փոխանակման գնացած փրկարարներից մեկի հետ կապ հաստատել չի հաջողվել

PanARMENIAN.Net - ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիայի զոհերի դիերը վերադարձնելու նպատակով Սյունիքի մարզի Ներքին Հանդի տարածք գնացած փրկարարներից մեկի հետ կապ հաստատել չի հաջողվում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Հայտնում եմ, որ ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք դիեր վերադարձնելու։ Խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվել։

Նորություն լինելու դեպքում հավելյալ կտեղեկացնենք»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ ԱԻՆ և շտապ օգնության ծառայողները մտել են Ներքին Հանդ գյուղի տարածք,զոհվածների դիեր վերադարձնելու համար, և գերեվարվել թշնամու կողմից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---