Միրզոյան․ Որոշ երկրների դեպքում ակնկալիքները մի փոքր ավելի էին16 սեպտեմբերի 2022 - 13:30 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կառավարության նիստում տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում փաստաթուղթ դեռ չի ընդունվել, սակայն դա չպետք է նսեմացնի տեղի ունեցած քննարկումը։ Անդրադառնալով ՄԱԿ ԱԽ-ում քննարկումներին՝ Միրզոյանը խոստովանել է, որ որոշ երկրների կամ երկրի դեպքում ակնկալիքները մի փոքր ավելի էին, և որոշ դեպքերում այդ ակնկալիքները ոչ այդքան արդարացան։ Նա նշել է, որ քննարկումը ցույց տվեց՝ միջազգային հանրության շրջանում շատ հստակ ընկալում կա, որ սա ագրեսիա է, ներխուժում է ՀՀ տարածք, որ թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ և որ ներխուժողը պետք է վերադառնա ելման դիրքեր։ Միրզոյնաը շեշտել է նաև, որ բազմիցս օգտագործվել է ագրեսիա եզրույթը: ԱԳ նախարար կարևորել է նաև այն փաստը, որ բազմաթիվ երկրներ քննարկումներում խոսել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ԼՂ հիմնախնդրի մասին՝ հավելելով, որ այդպիսով Բաքվի այն թեզը, թե ԼՂ հիմնախնդիր, ԼՂ հարց էլ չկա, ստացավ իր համարժեք պատասխանը։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Սեպտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմը 135 զոհ ունի, բայց թիվը, ըստ ՀՀ վարչապետի, վերջնական չէ։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները |