ԳՇ պետ․ Ադրբեջանցիները մասնատել են հայ կին զինծառայողին` կտրել ոտքերը, մատները, մերկացրել16 սեպտեմբերի 2022 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը վայրագություններ է իրականացրել հայ զինծառայողների նկատմամբ, այդ թվում` կանանց։ Այդ մասին Ջերմուկում դեսպանների հետ հանդիպմանն ասել է ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ «Բոլոր փաստերը կտրամադրենք երիզներով, բայց կան դեպքեր, որ անգամ մարդիկ չեն կարող դիտել։ Ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին` կտրել են ոտքերը, մատները, մերկացրել են»,–ասել է Ասրյանը, գրում է Sputnik Արմենիան։ Նրա խոսքով` թշնամին իրեն պահել է վայրագության վերջին աստիճանի։ Ասրյանը հավելել է, որ Ադրբեջանի ԶՈւ–ն, կիրառելով հարվածային ԱԹՍ–ներ, ռեակտիվ հրետանի և հրետանային համակարգեր, հարվածներ է հասցրել ինչպես ռազմական օբյեկտներին, այնպես էլ ենթակառուցվածքներին։ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները սեպտեմբերի 16-ին այցելել են ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ։ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ասել է դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4․5 կմ հեռավորության վրա։ Ջերմուկից մինչև սահման մինչ ռազմական գործողությունների սկսվելը հակառակորդի հեռավորությունը եղել է 11, 12 կիլոմետր։ Նա հայտնել է նաև, որ Ջերմուկում հարված է հասցվել նաև ճոպանուղուն, երբ քաղաքում եղել են զբոսաշրջիկներ, տարբեր երկրների քաղաքացիներ, բնակիչներ, քանի որ քաղաքացիները տարհանում չի իրականացվել։ ԳՇ պետը նշել է, որ ճոպանուղու տարածքում կան նաև մանկական հրապարակներ։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞ «Ինչու Արծվաշենում որ կանգնած չէ մեր զինվորը, դա մե՞ր տարածքը չէ»․–ասել է նա Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում |