Քոչարյանը սեպտեմբերի 19-ին կհանդիպի քաղաքացիների հետ![]() 16 սեպտեմբերի 2022 - 17:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը քաղաքացիների հետ տեղի կունենա սեպտեմբերի 19-ին` «Մոսկվա» կինոթատրոնում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա որդին՝ Լևոն Քոչարյանը։ «Երեկ մեր հայրենակիցների մի խումբ ցանկություն է հայտնել հանդիպելու Ռոբերտ Քոչարյանի հետ: Ինչպես երեկ գրասենյակ եկած քաղաքացիներին խոստացել էի, տեղեկացնում եմ, որ հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի, ժամը 13:00-ին, Կինո «Մոսկվայի» կարմիր դահլիճում»,-ասվում է գրառման մեջ: Սեպտեմբերի 15-ին Բաղրամյան պողոտայի ակցիայի մի շարք մասնակիցներ երթով շարժվել էին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի մոտ։ Նրանք պահանջում էին, որ Քոչարյանն առաջնորդի ժողովրդական շարժումը՝ հասնելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Նրա որդին՝ Լևոն Քոչարյանը տեղեկացրել էր, որ հայրը գրասենյակում չէ և խոստացել էր հայտնել, թե երբ տեղի կունենա հանդիպումը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |