Մարիամ Մկրտչյանը դարձել է Մ18 շախմատի աշխարհի չեմպիոն![]() 16 սեպտեմբերի 2022 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանցի շախմատիստ Մարիամ Մկրտչյանը հաղթել է շախմատի աշխարհի պատանիների առաջնության մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում և հռչակվել է աշխարհի չեմպիոն։ Սեպտեմբերի 15-ին կայացած նախավերջին տուրում նա սևերով հաղթել է լեհ Մարտինա Վիկարին, գրում է «Ա1+»-ը։ 10 հնարավորից վաստակելով 10 միավոր՝ Մկրտչյանը դարձել է անհասանելի իր մրցակիցների համար։ Մարիամ Մկրտչյանը ժամանակից շուտ է չեմպիոն հռչակվել։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |