Փելոսի․ Վաղը Հայաստան եմ մեկնում![]() 16 սեպտեմբերի 2022 - 18:24 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հաստատել է, որ այցելելու է Հայաստան։ «Չգիտեի, որ իմ ուղևորությունների պլաններն արդեն հրապարակվել են․․․ Վաղը Հայաստան եմ մեկնում»,- ասել է նա՝ Բեռլինում՝ պատասխանելով լրագրողի հարցին, գրում է ՏԱՍՍ-ը։ Փելոսին Բեռլինում մասնակցում է G7-ի խոսնակների գագաթնաժողովին։ Նա նշել է, որ հայկական կողմից վաղուց էր հրավեր ստացել։ Փելոսիին կուղեկցի Կոնգրեսի հայազգի ներկայացուցիչ Ջեքի Սփիերը (Կալիֆոռնիա)։ Ավելի վաղ Նենսի Փելոսիի Հայաստան սպասվելիք այցի մասին գրել էր Politico-ն։ Նշվում էր, որ այցը կոչված է աջակցություն հայտնելու Հայաստանին, որը «մահացու պայքարի մեջ է Ադրբեջանի հետ»։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |