Բեռլինում անցնում է «Ոսկե գեղմ» լուսանկարչական ցուցահանդեսը Հայաստանում եւ Վրաստանում

PanARMENIAN.Net - Բեռլինում անցնում է «Ոսկե գեղմ» լուսանկարչական ցուցահանդեսը, որը 41 օր կտեւի: Ցուցահանդեսի հեղինակ Կլաուդիա Կվոկիսը լուսանկարների օգնությամբ պատմում է Կովկասի, մասնավորապես, Հայաստանի ու Վրաստանի մասին:



Ցուցահանդեսը բացվել է մարտի 7-ին Ալբերտ Էյնշթեյնի անվան համալսարանում: Բացման արարողությանը ներկա էր դոկտոր Թեսսա Հոֆմանը «Freie Universitat Berlin»-ից: Ցուցահանդեսի առաջին օրը դոկտորը ներկայացրեց «Հայաստան եւ Վրաստան. Ճակատագիր, մշակույթ եւ պատմություն» թեմայով զեկույցը:



«Ոսկե գեղմ» ցուցահանդեսը կգործի մինչեւ ապրիլի 17-ը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---