Պուտին․ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին «տեղի ունեցած միջադեպը» կապ չունի Ղարաբաղի հետ17 սեպտեմբերի 2022 - 11:06 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին «տեղի ունեցած միջադեպը» կապ չունի Ղարաբաղի հետ։ Այդ մասին նա ասել է Սամարղանդում, Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ «Վերջին սահմանային միջադեպն ընդհանրապես ոչ մի կապ չունի Ղարաբաղի հետ, դա միանգամայն այլ տարածաշրջանում է՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին»,- ասել է Պուտինը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա նաև խոսել է ՌԴ դերի մասին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը լոկալիզացնելու առումով։ «Մենք ցավում ենք հակամարտության և, իհարկե, զոհերի համար։ Այդ հակամարտությունը հաջողվել է տեղայնացնել այդ թվում և նախևառաջ Ռուսաստանի ազդեցության շնորհիվ, հուսով եմ, որ այդպես էլ կշարունակվի։ Ահա և պատասխանը ռեսուրսների մասին ձեր հարցին»,-ասել է Պուտինն ի պատասխան այն հարցի, թե արդյոք Ուկրաինայում պատերազմի պայմաններում ՌԴ ռեսուրսները բավարարում են խաղաղության հասնելու գործում հարևան երկրների վրա ազդելու համար։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Սեպտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմը 135 զոհ ունի, բայց թիվը, ըստ ՀՀ վարչապետի, վերջնական չէ։ Photo. TASS Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |