Բրայան Մեյ․ Այսօր Հայաստանին կրկին դավադրություն է սպառնում, նպատակն է աշխարհի երեսից ջնջել այդ երկիրը19 սեպտեմբերի 2022 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Բրիտանացի երաժիշտ, լեգենդար Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը, Instagram-ում անդրադառնալով ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիային, «դավադրություն» է որակել այդ գործողությունը, «որի նպատակն է աշխարհի երեսից ջնջել Հայաստանը»։ «Ես խախտում եմ այստեղ իմ լռությունը, քանի որ, կարծես, հերթական ողբերգությունն է ծավալվում, և վտանգ կա, ինչպես միշտ այս օրերին, որ լրատվամիջոցները ճշմարտացիորեն չեն հայտնի այդ մասին։ Հայաստանը փոքր երկիր է, որը ոչ նավթ ունի, ոչ գազ, ոչ զգալի հարստություն, և քրիստոնեության և ժողովրդավարության կղզի է՝ բոլոր կողմերից շրջապատված բռնապետական պետություններով: Այն աշխարհի ամենախաղաղասեր երկրներից մեկն է, որը մեծ վիշտ ունի իր ողբերգական պատմության պատճառով՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից սպանվել է 1․2 միլիոն հայ՝ դաժան էթնիկ զտումների գործողության ընթացքում, որը Թուրքիան մինչ օրս ժխտում է: Այսօր Հայաստանին կրկին սպառնում է այն երկրի երեսից ջնջելու դավադրությունը»,-գրել է նա։ Նա նշել է, որ ընդամենը 2 օր առաջ Ադրբեջանը գնդակոծել է Հայաստանի խաղաղ սահմանամերձ գյուղերը՝ հայ ժողովրդին ահաբեկելու և երկրում իրավիճակն ապակայունացնելու նպատակով։ Մեյը հորդորել է կարդալ «Հայաստանի մեծագույն ռոք խմբի՝ System of a Down-ի պաստառը», որը նա մեջբերել է։ Մեյը գրել է նաև, որ վերջերս է ելույթ ունեցել Հայաստանում System of a Down-ի մենակատար Սերժ Թանկյանի հետ։ «Աշխարհը պետք է իմանա այս իրավիճակի մասին»,-գրել է Մեյը՝ հորդորելով այլոց ևս հրապարակել այդ գրառումը՝ հակազդելու Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից տարածվող ապատեղեկատվության, որոնք ջանում են հայերին ներկայացնել ագրեսոր։ «Աշխարհում, որտեղ իշխում է սուտը, մենք բոլորս պետք է սատարենք ճշամտրությանն ու արդարությանը»,-ասվում է գրառման մեջ: Բրայան Մեյը Երևանում էր սեպտեմբերի սկզբին, նա մասնակցում էր Starmus փառատոնին։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |