ՀՀ-ում մեկ շաբաթում կովիդի 2142 նոր դեպք է գրանցվել և 10 մահ

ՀՀ-ում մեկ շաբաթում կովիդի 2142 նոր դեպք է գրանցվել և 10 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում սեպտեմբերի 12-18-ը կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 441,444-ի` ավելանալով 2142-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան ևս 10 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8679 դեպք կա։

Ապաքինվել է ևս 2528 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 428,059 է։ Փաստացի բուժվողների թիվը 3014 է։

Ընդհանուր առմամբ, 3,205,438 թեստ է արվել, մեկ շաբաթում` 6486։ ‌

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---