Վրաստանում մարտական ԱԹՍ-ներ կարտադրեն![]() 19 սեպտեմբերի 2022 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն հայտարարել է, որ մինչև տարեվերջ Վրաստանում կսկսվի անօդաչու հետախուզական և մարտական ինքնաթիռների արտադրությունը։ Նա հավելել է, որ լեհական «Դելտա» ընկերության հետ բոլոր պաշտոնական գործընթացներն ավարտվել են, գրում է Aliq.ge-ն։ «Այս ընկերության արտադրանքը ակտիվորեն օգտագործվում է գործնականում, այն արդարացված մասնավոր ձեռնարկություն է: «Դելտա» ընկերության հետ միասին հիմնել ենք մասնավոր ձեռնարկություն և մինչև տարեվերջ կսկսենք արտադրությունը»,- ասել է Բուրճուլաձեն։ Ավելի վաղ, Վրաստանի պաշտպանության նախարարը, խոսելով ՊՆ նախարարության առաջնահերթությունների մասին, ասել էր, որ Վրաստանում արտադրվում են ՆԱՏՕ-ի չափորոշիչներով հրացաններ, իսկ լեհերի հետ ստեղծված ձեռնարկությունը կաշխատի անօդաչու սարքերի վրա։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |