Գոռ Աբրահամյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնից19 սեպտեմբերի 2022 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Գոռ Աբրահամյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնից․ սեպտեմբերի 19-ը ՀՀ դատախազությունում նրա վերջին աշխատանքային օրն էր։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Անցած 5 գերհագեցած, լարված ու հակասական տարիների ժամանակահատվածում ամեն ինչ արել եմ դատախազության և հանրության միջև հաղորդակցությունը հնարավորինս արդյունավետ դարձնելու համար՝ հիմնվելով առաջին հերթին օպերատիվության, հավասար մատչելիության սկզբունքների վրա, առաջնորդվելով «լրագրողների հետ՝ որպես պաշտոնատար, պաշտոնատարների հետ՝ որպես լրագրող» գործելաոճով։ Հուսով եմ՝ ինչ-որ բան ստացվել է։ Շնորհակալ եմ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ անձնապես չճանաչելով այս պատասխանատու աշխատանքն ինձ վստահելու, անցած տարիներին ազատ ինքնադրսևորման, մասնագիտական համեստ կարողություններս ու ներուժս պետությանս ու հայրենիքիս ծառայեցնելու հնարավորություն տալու համար։ Շնորհակալ եմ գործընկեր լրագրողներին, որոնց հետ անցանք այս ճանապարհը՝ շատերի հետ ընկերացանք, ոմանց հետ բանավիճեցինք, բայց երբեք չհասկացվածության պատ միմյանց համար չստեղծեցինք։ Շնորհակալ եմ նաև դատախազության իմ գործընկերներին, որոնք իրենց մասնագիտական խորհրդատվությամբ, ընդհանուր աշխատանք կատարելու հոգատարությամբ օգնել են ինձ ավելի հղկվելու, դատախազությունն ավելի պաշաճ ու արժանապատիվ ներկայացնելու հարցում։ Ինձ փոխարինողին մաղթում եմ էլ ավելի բեղուն ու արդյունարար գործունեություն»,-ասվում է գրառման մեջ։ Արթուր Դավթյանի պաշտոնավարումը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ավարտվել է։ Նրան այդ պաշտոնում փոխարինելկ է Աննա Վարդապետյանը։ Նա ստանձնել է պաշտոնը սեպտեմբերի 15-ին Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |