Շարունակվում է «Էրգենեկոնի» գործով դատավարությունը

PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին թուրքական ոստիկանությունը կալանքի տակ է վերցրել համալսարաններից մեկի ռեկտորին, ինչպես նաեւ նրա երկու նախկին գործընկերներին, որոնց կասկածում են պետական հեղաշրջման նախապատրաստման մեջ:



Դատախազությունը շուրջ 50 մարդու ձերբակալության թույլտվություն է տվել: Իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել Ժամանակակից հասարակության աջակցման կազմակերպության կենտրոնական եւ տարածաշրջանային գրանսենյակներում եւ կազմակերպության նախագահ, պրոֆեսոր Թուրքան Սայլիի, Բաշքենդ համալսարանի եւ «Kanal B» հեռուստաընկերության սեփականատեր, պրոֆեսոր Մեհմետ Խաբերալի, ինչպես նաեւ Ուլուդաղ համալսարանի նախկին ռեկտոր, պրոֆեսոր Մուսթաֆա Յուրդղուրանի տանը:



Ներկայումս հետաքննությամբ անցնում է շուրջ 150 մարդ` նախկին զինվորական պաշտոնյաներ, փաստաբաններ, ակադեմիկոսներ:



Թուրքիայի իշխանությունները կասկածում են, որ «Էրգենեկոնը» մի շարք ահաբեկչական գործողություններ էր պատրաստում, որոնց նպատակն էր ստիպել բանակին դեմ դուրս գալ երկրի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանին, հաղորդում է EuroNews-ը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---