Փրայս․ Բլինքենը հորդորել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ20 սեպտեմբերի 2022 - 11:31 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպման մասի՝ նշելով, որ Բլինքենը կոչ է արել կողմերին մինչև ամսվա վերջ կրկին հանդիպել։ Նշվում է, որ դա կողմերի միջև առաջին ուղիղ բանակցություններն էին վերջին մարտերից հետո։ «Պետքարտուղար Բլինքենը ցավակցություն է հայտնել զոհվածների կապակցությամբ և ընդգծել հետագա ռազմական գործողությունները կանխելու անհրաժեշտությունը՝ շեշտելով խաղաղ գործընթացին վերադառնալու կարևորությունը: Նրանք քննարկել են հետագա քայլերը և պետքարտուղարը հորդորել է կողմերին կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ»,-ասվում է հայտարարության մեջ։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |