ՀԱՊԿ առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու առաջարկներ է մշակել![]() 20 սեպտեմբերի 2022 - 13:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ այցելած ՀԱՊԿ առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու առաջարկներ է մշակել։ Այդ մասին հայտնել են ՀԱՊԿ Միացյալ շտաբի մամուլի ծառայությունից, գրում է ՏԱՍՍ-ը։ «Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում՝ նվիրված Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խմբի աշխատանքի արդյունքներին: Գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, որը ղեկավարում էր խումբը, տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի առանձին հատվածներում ստեղծված իրավիճակի վերլուծության արդյունքների, հիմնական եզրակացությունների և համապատասխան միջոցառումների վերաբերյալ առաջարկների մասին», - ասել են մամուլի ծառայությունից։ Նշվում է նաև, որ կարծիքների կառուցողական փոխանակում է եղել։ «Մշակված առաջարկներն ուղղված են լարվածության թուլացմանը», - ասվում է հաղորդագրության մեջ: ՀԱՊԿ առաքելությունը հանդիպումից հետո մեկնել է Մոսկվա։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |