Պուտին․ Հայաստանը մեր ամենամոտ բարեկամն է և ռազմավարական դաշնակիցը

Պուտին․ Հայաստանը մեր ամենամոտ բարեկամն է և ռազմավարական դաշնակիցը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է հայ ժողովրդին Հայաստանի Անկախության օրվա առթիվ և նշել, որ Ռուսաստանն ու Հայաստանը մերձավոր բարեկամներ ու ռազմավարական դաշնակիցներ են: Նա այդ մասին ասել է Կրեմլում օտարերկրյա դեսպանների կողմից հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ:

«Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհավորել եղբայրական հայ ժողովրդին և երկրի ղեկավարությանը վաղը նշվող Անկախության օրվա առթիվ։ Հայաստանը մեր ամենամոտ բարեկամն է և ռազմավարչական դաշնակիցը»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Պուտինը նաև հավելել է, որ ՌԴ և Հայաստանի միջև ինտենսիվ քաղաքական երկխոսություն է ընթանում։

«Միայն այս տարի 3 անգամ հանդիպել եմ Նիկոլ Փաշինյանի հետ»,-ասել է նա։

Նույն հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ խորապես մտահոգում է Ռուսաստանին և Մոսկվան կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը։ Նա ասել է նաև, որ ՀԱՊԿ գծով միջոցներ են ձեռնարկվում ՀՀ-Ադրբեջան սահմանին լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---