ԿԽՄԿ-ն դեռ չի կապվել գերեվարված անձանց հետ․ Ադրբեջանը չի հաստատում տվյալները21 սեպտեմբերի 2022 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի լույս 13-ի գիշերը ՀՀ ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով գերեվարված անձանց հետ կապվել ԿԽՄԿ գրասենյակի ներկայացուցիչներին դեռևս չի հաջողվել։ Այդ մասին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ «Մեր փոխանցած տեղեկություններն Ադրբեջանը դեռ չի հաստատել։ Իսկ քանի դեռ պահող կողմը, այսինքն՝ Ադրբեջանը չի հաստատել, որ տվյալ անձանց գերեվարել ու պահում է իր մոտ, սպասողական վիճակում ենք, կապ չկա իրենց հետ։ Իհարկե, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի իշխանությունների հետ կապի մեջ ենք։ Ունենք նաև տվյալներ, որոնք ստացել ենք ընտանիքների կողմից ՝ հարազատների հնարավոր գերեվարության վերաբերյալ։ Այդ տվյալների մասով ևս հաստատումների ենք սպասում»,-ասել է Ամատունին և հավելել, որ հաստատումները ստանալուն պես կտեղեկացնեն ընտանիքներին։ Ըստ ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության, Ադրբեջանի վերջին ագրեսիայի ընթացքում ադրբեջանցիները գերեվարել են առնվազն 20 հայ զինծառայողի։ Վերջին օրերին հայտնի դարձավ, որ վիրավոր գերևարված երկու հայ զինծառայող Բաքվում սպանվել է, որոնց դիերը եղել են սեպտեմբերի 17-ին Բաքվի կողմից Հայաստանին հանձնված 32 հայորդիների մարմինների թվում։ Photo. TASS Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |