«Սուրմալուի» պատի փլուզումից տուժած 3 անձից 2-ը դուրս է գրվել ԲԿ-ից![]() 22 սեպտեմբերի 2022 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին տեղի ունեացած Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինության մասնակի փլուզումից տուժած 3 անձից 2-ը դուրս է գրվել բուժհաստատությունից։ Փլուզման մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ստացել էր ժամը 17:45-ին, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Պարզվել էր, որ փլուզվել է կիսաքանդ շինության պատը (մոտ 40 քմ)․ կան տուժածներ և վնասված ավտոմեքենա։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած (Կ․ Հ․, ծնված 1989 թ․, Տ․ Մ․, ծնված 1996 թ․ և Է․ (տվյալները չի հաջողվել պարզել) տեղափոխվել էին «Էրեբունի» ԲԿ, որտեղ Կ․ Հ․-ն և Տ․ Մ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ Է․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Փլուզման հետևանքով վնասվել է Mercedes-Benz E200 ավտոմեքենան։ «Սուրմալու» առևտրի կենտրոնի շենքի մի մասը վթարային էր դարձել օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով, որի արդյունքում եղավ 16 զոհ, իսկ 1 անձ մինչ օրս համարվում է անհետ կորած։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |