«Սուրմալուի» պայթյունից զոհվածների ընտանիքներին 3 մլն դրամ կհատկացվի, ԲԿ-ներում բուժվածներին՝ 150,000-300,000 դրամ![]() 22 սեպտեմբերի 2022 - 14:00 AMT PanARMENIAN.Net - «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ուենցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքները և վիրավորում, խեղում, վնասվածք ստացած անձինք սոցիալական աջակցություն կստանան։ Կառավարության նիստում նածագիծը ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Նախատեսվում է յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին միանվագ 3 մլն դրամ հատկացնել, իսկ հիվանդանոցային պայմաններում մինչև 3 օր բուժում ստացած անձանց՝ 150,000 դրամ։ 3 և ավելի օր հիվանդանոցում բուժվածներին կտրամադրվի 300,000 դրամ: ԱԻՆ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերի 21-ին «Սուրմալուում» տեղի ունեցած ևս մեկ դեպքի մասին՝ փլուզվել է վնասված պատը, որի հետևանքով 3 մարդ է տուժել։ Նաև վնասվել է 3 մեքենա։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլյանն առաջարկել է արագ մաքրել տարածքը` ապամոնտաժելով կիսավեր շենքը, ինչը սեփականատերն իր միջոցներով պետք է անի։ Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն, որից հետո հրդեհ էր բռնկվել։ Պայթյունի հետևանքով եղավ 16 զոհ, իսկ 1 անձ մինչ օրս համարվում է անհետ կորած։ Բազմաթիվ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |