Ծիծեռնակաբերդի Հիշողության պուրակի տարածքը կընդլայնվի![]() 22 սեպտեմբերի 2022 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին հարող Հիշողության պուրակի տարածքը կընդլայնվի։ Գործադիրը գումար է հատկացրել՝ 14,124,000 դրամ։ Միջոցները կհատկացվեն ԿԳՄՍՆ-ի բյուջեից։ Հիմնավորման մեջ նշվում է, որ Ցեղասպանության զոհերի հիշատակին տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից տնկված մոտ 200 եղևնի կա, տեղ գրեթե չի մնացել։ Առաջին ծառը Հիշողության պուրակում 1997-ին տնկել է ԱՄՆ սենատոր Ռոբերտ Դոլը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանությունը վերապրած ամերիկահայ վիրաբույժ Համբար Քելեկյանի: Իսկ 2002 թ. մարտի 16-ից՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության մասին օրենքով Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությունը դառնում է պետական արարողակարգի անբաժան մաս՝ կողմերի փոխհամաձայնությամբ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |