Թուրքիայի նախագահը ՄԱԿ–ում Հայաստանի մասին խոսելիս երկու անգամ ընդգծել է, որ շտապում է22 սեպտեմբերի 2022 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահը ՄԱԿ-ի ԳԱ 77 նստաշրջանին միջազգային գլխավոր ամբիոնից խոսել է Հայաստանի մասին։ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամեն ինչից առաջ Թուրքիան խցկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև, և աշխարհին փորձել հավատացնել, թե իր երկիրն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացներին։ Հայտարարել է, թե Արցախի տարածքները պատերազմով օկուպացնելուց հետո խաղաղության պատմական պատուհան է բացվել և Թուրքիան նշանակալի քայլեր է արել այդ պատուհանն օգտագործելու համար: «Թեև վերջին օրերի բախումները ստվեր են նետել ստեղծված դրական մթնոլորտի վրա, մենք դեռ հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը հնարավոր է», – ասել է Էրդողանը։
Թուրքիայի շտապող նախագահը չի բացատրել, թե ինչու է պահանջում այդ պայմանագրի ստորագրումը շուտափույթ և գրեթե վերջնագրով։ Այսինքն՝ կամ կլինի այդ պայմանագիրը, կամ Թուրքիան կշարունակի հովանավորել Ադրբեջանին հարձակվել Հայաստանի տարածքի վրա։ Ինչո՞ւ է շտապում Թուրքիայի նախագահը։ Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը կարող են բանակցել դանդաղ, հանգիստ, մանրամասն և խաղաղ։ Եթե այդքան պատմական հնարավորություն է, Թուրքիայի ուզածն էլ խաղաղությունն է։ Էրդողանը բոլորի առաջ ևս մեկ անգամ բացեիբաց հայտարարել է, որ հետպատերազմական այս փուլում ևս Թուրքիան կոնֆլիկտի կողմ է․ «Մենք միշտ կլինենք մեր ադրբեջանցի եղբայրների կողքին՝ նրանց իրավունքների և ապագայի կառուցման համար պայքարում»:
Էրդողանը խոսել է նաև բուն Հայաստանի տարածքի մասին: Հայտարարել, թե տրանսպորտային ուղիների բացումը սերտորեն առնչվում է իր պետությանը, և նորից ցուցադրել շտապողականություն․ «Տարածաշրջանում տրանսպորտային ուղիների շուտափույթ բացումը կլինի զարգացում, որը կնպաստի բոլորի բարօրությանը»: Թուրքիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից չքմեղացել է՝ հայտարարելով, թե Թուրքիայի արտաքին քաղաքականութունն ուղղված է խաղաղությանը, ինչից հետո Էրդողանը սկսել է հերթով խոսել այն կոնֆլիկտների մասին, որոնց մեջ ներքաշված է Թուրքիան: Իրաքից մինչև Լիբիա: Պարբերաբար հարևաններին պատերազմով սպառնացող Էրդողանը հարևաններին է մեղադրել ագրեսիայի մեջ: Սկսած Սիրիայի քրդերից մինչև հատկապես Հունաստան: Անի Ավետյան Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Reuters. Պուտինը համաձայն է բանակցել հրադադարի մասին, բայցև պատրաստ է շարունակել պատերազմը Պուտինը պատրաստ է հրադադարի, եթե ամրագրվի առկա առաջնագիծը |