Փաստաբան․ Եռաբլուրից բերման ենթարկված 5 կին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել22 սեպտեմբերի 2022 - 18:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ անկախության օրը` սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնից բերման ենթարկված ծնողներից 5 մայր ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ «ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով վարույթ նախաձեռնելու նպատակով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվելու ՀՀ գլխավոր դատախազին։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում 35 ՀԿ-ներին, քաղ․ հասարակության բոլոր ներկայացուցիչներին, անհատ անձանց՝ պանթեոնում տեղի ունեցած ոստիկանական ապօրինությունների կապակցությամբ համաչափ արձագանքի համար»,-ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ ասվել էր, որ զոհված զինծառայողների 2 մայր է վնասվածքներ ստացել։ Զոհվածների հարազատները սեպտեմբերի 20-ի երեկոյից հավաքվել էին Եռաբլուրում, որպեսզի թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն այնտեղ։ 37 ծնողի ոստիկաններն ուժով հեռացրել են տարածքից և ոստիկանության տարբեր բաժիններ տարել՝ ճանապարհ բացելով Փաշինյանի համար։ Ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ բերման ենթարկվածներից 2 կին մարմնական վնասվածք է ստացել։ Ավելի ուշ նրանք ազատ են արձակվել։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |