ԼՀԿ-ն կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին․ Խաժակյանը կգլխավորի ցուցակը

ԼՀԿ-ն կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին․ Խաժակյանը կգլխավորի ցուցակը

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու սպասվող ընտրություններին, ցուցակը գլխավորելու է Դավիթ Խաժակյանը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ինքը՝ Խաժակյանը, գրում է «Փաստինֆոն»։

«Կա կուսակցության որոշում, որ մենք մասնակցելու ենք հաջորդ քաղաքային ընտրություններին: Կուսակցության ցուցակը գլխավորելու եմ ես: Թե ինչ ձևաչափով կմասնակցենք, ինչ օրակարգով՝ շատ հարցեր մեկ տարվա ընթացքում պարզ կդառնան»,- ասել է Խաժակյանը:

Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրությունները նախատեսված են 2023-ին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետի 2023 թվականի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն լինելու է Տիգրան Ավինյանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---