Ղարիբաշվիլի․ Վրաստանը պատրաստ է ՀՀ և Ադրբեջանի միջև երկխոսության կենտրոն դառնալ23 սեպտեմբերի 2022 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանում ունեցած ելույթում հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ՀՀ և Ադրբեջանի միջև երկխոսության կենտրոն դառնալ՝ նպաստելու տարածաշրջանի համար այդքան կարևոր խաղաղության ու կայունության հաստատմանը։ «Այդ նպատակով Վրաստանը նպաստում է հարևանության խաղաղ նախաձեռնությանը, որը ենթադրում է տարածաշրջանի բոլոր երեք երկրների մասնակցությունը»,- ասել է նա՝ նշելով, որ այդ նախաձեռնությունը չի փոխարինում և չի հակասում գործակցության այլ ձևաչափերին, գրում է Sputnik Georgia-ն: Նա հավելել է, որ, չնայած տարածաշրջանում բարդ իրավիճակին, Վրաստանը ջանք չի խնայում հարևանների միջև հարաբերությունների կարգավորման համար՝ որպես օրինակ բերելով 15 հայ ռազմագերու հայրենադարձումը։ «Մենք արդեն ունեցել ենք հաջողված դեպքեր, այդ թվում 15 հայ ռազմագերու հայրենադարձումն ականապատ տարածքների քարտեզների դիմաց»,-ասել է նա: Նա նաև նշել է, որ հուլիսին Վրաստանն առաջին անգամ ընդունեց «ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների արդյունավետ բանավեճը»։ «Վրաստանը հույս ունի դառնալ ազնիվ միջնորդ, որը կօգնի կարգավորել տարածաշրջանային անվտանգությունը»,-ասել է Ղարիբաշվիլին։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |