Ավինյան․ Ապաստարանների կահավորումն ու մարդկանց տեղեկացնելը հիմա ավելի կարևոր է, քան պոտենցիալ խուճապը

Ավինյան․ Ապաստարանների կահավորումն ու մարդկանց տեղեկացնելը հիմա ավելի կարևոր է, քան պոտենցիալ խուճապը

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին փոխվարչապետ, նորընտիր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով այն դիտարկմանը, որ Երևանու ավագանու նիստում անդրադարձ չկատարվեց ապաստարանների խնդրին և երկրում ստեղծված իրավիճակին՝ անտեսելով Ադրբեջանի նախագահի հոխորտանքները, ասել է, որ երկրում տիրող իրավիճակը հաշվի չառնել ուղղակի հնարավոր չէ։

Նա նշել է նաև, որ ապաստարանների կահավորումն ու մարդկանց տեղեկացնելը հիմա ավելի կարևոր է, քան պոտենցիալ խուճապը, գրում է Factor.am-ը։

«Այս պահի դրությամբ մենք բոլոր տեղերում մղվող մարտերում պայքարում ենք մեր ինքնիշխանության համար, և երկրում տիրող իրավիճակը հաշվի չառնել ուղղակի հնարավոր չէ։

Դժգոհություններ կան, որ որոշ չափով մարդկանց մոտ խուճապ է ստեղծվել, որ հիմա ապսատարանների վիճակն է գնահատվում, բայց ավելի լավ է հիմա մի փոքր խուճապ առաջանա, քան թե, Աստված մի արասցե, այդ ապաստարանների կարիքն ունենանք ու դրանք կահավոված չլինեն կամ մարդիկ չիմանան ապաստարանների տեղը։ Ապաստարանների կահավորումն ու մարդկանց տեղեկացնելը հիմա ավելի կարևոր է, քան պոտենցիալ խուճապը»,- ասել է նա։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---