Բաբայանը «Հայաստան» հիմնադրամի պատասխանատուների հետ քննարկել է Արցախի սոցիալ-տնտեսական զարգացումը![]() 24 սեպտեմբերի 2022 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Լոս Անջելեսում հանդիպել է ԱՄՆ-ում «Հայաստան» հիմնադրամի նախագահ Մարիա Մեհրանյանի և կառույցի խորհրդի պատասխանատուների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր։ Բաբայանը բարձր է գնահատել կազմակերպության ներդրումն Արցախի զարգացման և շենացման գործում՝ նշելով, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը գործուն մասնակցություն է ունեցել Արցախում իրականացված մի շարք ռազմավարական ծրագրերում։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |