Սինանյանը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը հայկական շահերի պաշտպանության հարցեր են քննարկել![]() 24 սեպտեմբերի 2022 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստանի և Արցախի անվտանգային հարցեր։ Քննարկվել են նաև հայկական շահերի պաշտպանությանը, ֆրանսահայ համայնքին, հայ-ֆրանսիական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: «Ֆրանսահայերի խորհուրդը հաստատակամորեն կանգնած է հայոց պետականության և հայկական շահերի պահպանության կողքին: Ֆրանսահայերի խորհուրդը մի շարք նախաձեռնություններ ունի, որոնք հատկապես առնչվում են Ֆրանսիայում հայկական կրթությանը, Հայաստանի հետ կապերի ամրապնդմանը, տնտեսական համագործակցությանը, ուղեղային կետրոնի ստեղծմանը և այլն»,-նշել է Դանիել Քյուրքջյանը: Զարեհ Սինանյանը բարձր է գնահատել Ֆրանսահայերի խորհրդի պետականամետ գործունեությունը: «Ինչպես գիտեք, հոկտեմբերի 28-31-ը Երևանում կկայանա Համաշխարհային հայկական գագաթնաժողովը, որին կմասնակցեն 40-ից ավելի երկրներից ժամանած սփյուռքահայեր, և կքննարկվեն համահայկական հետաքրքրության հարցեր: Ֆրանսահայերի խորհուրդը սիրով հրավիրված է ինչպես մասնակից, այնպես էլ բանախոս հանդես գալու նպատակով»,-ընդգծել է Զարեհ Սինանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության այլ ուղղություններ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |