Թուրքիայի իշխող կուսակցությունը չի ընդունել ադրբեջանցի պատգամավորների հրավերը14 ապրիլի 2009 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխող Արդարության եւ զարգացման կուսակցությունը ներկայացնող պատգամավորները չեն մասնակցի Թուրքիայի եւ Ադրբեջանի պատգամավորների մասնակցությամբ միջազգային խորհրդաժողովի աշխատանքին, որը նվիրված է երկու երկրների հարաբերություններին: Այդ մասին հայտարարել է «Անա վաթան» կուսակցության նախագահ Ֆազիլ Աղամալին: «ԱԶԿ-ի անդամները, որոնք պետք է մասնակցեին խորհրդաժողովին, հրաժարվել են մասնակցել նիստին եւ մենք ափսոսանքով ենք ընկալում այդ փաստը: Թուրքիայի պատվիրակության կազմում կլինեն Յիլմազ Աթեշը, Շուքրյու Էլեկդաղը, Շահին Մենգյուն Հանրապետական ժողովրդական կուսակցությունից, Աթիլա Քայան ու Թուրան Չիրկինը Ազգային շարժում կուսակցությունից»,-ասել է նա, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |