Հասանովը հրամայել է բարձրացնել զինծառայողների զգոնությունը և կասեցնել «հայկական կողմի սադրանքները»![]() 24 սեպտեմբերի 2022 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը սեպտեմբերի 24-ին ծառայողական խորհրդակցություն է անցկացրել Ադրբեջանի ԶՈւ Կենտրոնական հրամանատարական կենտրոնում՝ հրամայելով բարձրացնել անձնակազմի «զգոնությունը»։ Նա նաև հրամայել է զինծառայողներին պատրաստ լինել անհապաղ և վճռականորեն կասեցնելու «Հայաստանի զինված ուժերի ցանկացած հնարավոր սադրանք», գրում է Moscow.Baku.ru-ն։ Ադրբեջանի նմանատիպ հաղորդումները հայկական կողմի իրբ «սադրիչ գործողությունների» մասին սովորաբար նախորդում են ադրբեջանական զինուժի հարձակումներին՝ հող պատրաստելով դրանց համար։ Հասանովը նաև հանձնարարականներ է տվել ավարտելու ձմռան նախապատրաստման և բարձր լեռնային տեղանքում գտնվող ստորաբաժանումներին անհրաժեշտ պաշարների մատակարարման աշխատանքները։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են նաև 3 վիրավորի մասին՝ «Ջերմուկի հատվածից Քարվաճառի ուղղությամբ հայկական ուժերի գնդակոծության հետևանքով»։ Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւստորաբաժանումներից մեկը դիմել էսադրանքի՝ փորձելով անցնելհայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայվածհայկական մարտական դիրքերից մեկի թիկունք: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների գործողությունների շնորհիվ հակառակորդըհետ է շպրտվելելման դիրքեր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Հայկական կողմումկորուստներ չկան: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |