Նախնական. ՔՊ-ն հաղթել է Սիսիանում, Արենիում, պարտվել՝ Քաջարանում և Տաշիրում26 սեպտեմբերի 2022 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է սեպտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների նախնական արդյունքները։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքում։ ՔՊ-ի օգտին այստեղ քվեարկել է 4093 մարդ, «Աշխատանք և արդարություն» կուսակցությունը ստացել է 2693 քվե, «Մեկ Հայաստան»-ը՝ 979, «Զարգացող համայնք»-ը՝ 570, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ 794, ՀՅԴ-ն՝ 403, հայտնում է Panorama.am-ը։ ՔՊ-ն հաղթել է նաև Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում, Թալինում, Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքում, Լոռի Բերդ համայնքում, առաջատար է Կոտայքի մարզի Ակունք համայնքում, Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում ՔՊ-ն չուներ մրցակից և ստացել է 2084 քվե։ Վայոց Ձորի Արենի համայնքում ՔՊ-ն ստացել է 3281 քվե, «Հանրապետություն»-ը՝ 388։ Եղեգիս համայնքում էլ ՔՊ-ն ստացել է 1593 ձայն, «Ազատական» կուսակցությունը 1162, «Վերելք» կուսակցությունը՝ 45։ ՔՊ-ն ջախջախիչ պարտություն է կրել Քաջարանում և Տաշիրում։ Քաջարանում «Դեպի Միասնություն» դաշինքի օգտին, որը գլխավորում էր Մանվել Փարամազյանը, քվեարկել է ընտրողների 67 տոկոսը՝ 3127 ընտրող, ՔՊ-ն ստացել է 1118, «Դեպի Միասնություն» դաշինքը՝ 482։ Տաշիրում «Միասնական համայնք» դաշինքը ստացել է 5904 ձայն, ՔՊ-ն՝ 2376։ Գեղարքունիքի Ճամբարակ համայնքում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ստացել է 5257 քվե։ Ալավերդցիներն էլ մերժել են Փաշինյանի թեկնածուին։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 6791 քվե, ՔՊ-ն՝ 6557, ՀԱԿ-ը՝ 340, ՀՅԴ-ն՝ 316։ ՔՊ-ն պարտվել է նաև Կոտայքիմարզի Չարենցավանում՝ ստանալով 5571 քվե։ «Միասնական համայնք» դաշինքի օգտին քվեարկել է 6812 մարդ։ «Ապրելու երկիրը» ստացել է 879 քվե։ Բյուրեղավանում հաղթանակ է տոնել «Միասնություն» դաշինքը՝ ստանալով 2 079 քվե։ ՔՊ-ն ստացել է 1247 քվե, «Արադար Հայաստան»-ը՝ 1157, ՀՅԴ-ն՝ 166։ Տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |