ՀՀ ԱԱԾ-ն և ԱՆ-ն հայտարարել են` ազգությամբ քուրդ Չիչեքին և Յըլդրըմին Թուրքիային չեն փոխանցել26 սեպտեմբերի 2022 - 10:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԱԾ-ն և Արդարադատության նախարարությունը հայտարարել են, որ ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին չեն փոխանցել Թուրքիային։ Սոցցանցերում, քրդական աղբյուրներին հղումով, լուրեր էին տարածվել, որ Հայաստանը Թուրքիային է հանձնել 2 ապստամբ քուրդ զինյալի, որոնք հայկական կողմում էին հայտնվել 1 տարի առաջ։ Թուրքիան 2 քրդին ձերբակալելու լուրը հայտնել է, բայց Հայաստանի մասին ոչինչ չի ասվում: ԱԱԾ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ շրջանառվող ստահոդ լուրերը ոչ միայն չեն համապասխանում իրականությանը, այլև չունեն որևէ իրավական հիմք. դրանցով փորձ է կատարվում թիրախավորել ծառայությունը»։ Նշվում է նաև, որ քրեական վարույթների շրջանակում դատապարտված անձանց հանձնման գործընթացը դուրս է ԱԱԾ լիազորությունների շրջանակից։ Ի լրումն Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության՝ Արդարադատության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ իրավասու է դատապարտյալին փոխանցել իր քաղաքացիության երկիր պատժի մնացած մասը կրելու նպատակով, սակայն, ազգությամբ քուրդ Չիչեքին և Յըլդրըմին Թուրքիային փոխանցում չի իրականացվել։ «Ավելին, Արդարադատության նախարարությունում նշված անձանց հանձնման կամ փոխանցման վերաբերյալ հարց չի քննարկվել»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |